Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գևորգ Մուրադյանին փաստացի ձերբակալել են, բայց՝ վկայի կարգավիճակում. Փաստաբան
«Գևորգ Մուրադյանը, չունենալով ձերբակալվածի կարգավիճակ, վերջինիս ազատությունը սահմանափակված է, արգելում են, որ նա իրացնի իր ազատ տեղաշարւժի իրավունքը» Քննչակա կոմիտեի Երևանի ստորաբաժանման դիմաց ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը՝ Ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդական կազմակերպության անդամի բերման ենթարկելու փաստը։
Փաստաբանի խոսքով՝ նա վկայի կարգավիճակ ունի և փաստացի պետք է լինի վարույթ իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու կարգադրություն, որը նույնպես բացակայում է։
«Պարզապես պետք է նստի։ Սա, պարզ ասած, անձանց նեղություն տալու, իրենց կյանքին և իրավունքներին միջամտելու միջոց է»,- ասաց Պողոսյանը։
Փաստաբանը հայտնեց, որ վարույթով ձերբակալված Տարոն Մանուկյանի պաշտպանն է, և իրեն արգելում են Գևորգ Մուրադյանի հետ գործողություն անել, քանի որ արդեն իսկ ձերբակալվածի պաշտպան է, բայց արգելում են նաև տեսակցել իր պաշտպանյալին։
«Հնարավոր չէ իրավական առումով պարզաբանել մի երևույթ, երբ անձի նկատմամբ իրավունքի որևէ սահմանափակման որոշում չկա, սակայն արգելում են, որ վերջինս իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը և, տեղեկացրնելով, որ դիմել է ՄԻՊ, որտեղից դիմել են ՔԿ-ին, որ փաստաբանի մուտքն ապահովվի, բայց չեն կատարում, հավելեց. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունը մինչև այս պահը 0 արժեք ունի, որևէ փոփոխություն չկա։ Այսինքը ՄԻՊ-ը միջամնտի, թե չմիջամտի,միևնույնն է, այսինքն այդ կառույցը ձևական է»։