Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծիծաղելի միջադեպը՝ դաշնակցականների նկատմամբ նոր ռեպրեսիոն ալիք սկսելու առիթ. Վարազդատ Հարությունյան
«Այս պահի դրությամբ Երևանի քննչական բաժնում գտնվող անձանց համար սահմանադրական իրավաբանական օգնության իրավունքն արդեն խախտված է»,-ասաց Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, ով պահշտպանում է այսօր առավոտյան բերման ենթարկված Գեղամ Ոսկանյանի իրավունքը։
Նրա խոսքով, եթե քննչական կոմիտեն պնդում է, որ բերման ենթարկված մարդիկ ինչ-որ բանի մեջ են կասխածվում, ապա ինչու չի ապահովվում պաշտպանների մուտքը քննչական վարչություն։
Հարությունյանն ասաց, թե «Strikebol» հրաձգային խաղի առարկաներ, լարեր են գցել բերման ենթարիկվածներից մեկի մոտ, ով համարվում է ՀՅԴ ՀԵՄ անդամ, և նա մասնագիտացած է հնչյունային տեխնիկայի մոնտաժման և վերանորոգման մեջ։
«Դժվար էլ հավատալ, որ առաջին հայացքից դեռ երկու օր առաջ ծիծաղելի համարվող միջադեպը դառնալու է Դաշնակցության կուսակցականների նկատմամբ նոր ռեպրեսիոն ալիք սկսելու առիթ»,-ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դեռ երկու օր առաջ էր կանխատեսել, որն իրականություն դարձավ՝ հավելելով. «Մելիքյան Ռուբենն ճիշտ էր, ես սխալվեցի»։
Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Փաստաբանը պետք է առաջին իսկ պահից իր վստահորդին իրավաբանական օգնություն տալու հնարավորություն ունենար, ինչն արդեն 4 ժամ է թույլ չեն տալից և դրանից հետո երբ պետք է, որ քննիչը ցուցմունք վերցնի, նոր միայն ՔԿ-ն ապահովում է փոստաբանների ֆորմալ ներկայությունը, ինչին արդեն փաստաբանները համաձայն չեն և չեն մտնի ՔԿ ստորաբաժանման տարածք։
«Օրենքն ասում է, որ անձն իրավունք ունի անհապաղ իր փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալ»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։
Նկատելով, որ 4 ժամ է իրենց թույլ չեն տալիս մտնել ներս՝ փաստաբանը հայտարարեց. «Ակնհայտ է դառնում միտումը, որ այստեղ ցուցմունք լսելու, ցուցմունքից օբյեկտիվ իրականությունը պարզելու և ըստ դրա առաջնորդվելու որևէ նպատակ Քննչական կոմիտեն չունի, այստեղ նպատակը այդ շոուն կազմակերպելն է, որ գնան հանրայինի եթերներից ասեն՝ ահա, սա էլ երկրորդ ահաբեկչական գործողությւոնն է, կամ կապեն Բագրատ Սրբազանի գործի հետ»։