Ադրբեջանում Փաշինյան-Ալիև հանդիպումը կառուցողական են գնահատում
Քաղաքական
14:29 10/07/2025
Տարածաշրջան

Ադրբեջանում Փաշինյան-Ալիև հանդիպումը կառուցողական են գնահատում

Ադրբեջանական ԶԼՄ-ները Աբու Դաբիում կայացած Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպումը կառուցողական են որակում։

Նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ուղղությունների՝  սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»։

Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder