Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քաղաքական
15:04 10/07/2025
Հայաստան

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վաղարշապատի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում և իմ ողջ գիտակից կյանքում իմ հնարավորությունների սահմանում արել եմ հնարավոր ամեն ինչ, մեր համայնքի ու պետության առաջ ծառացած, թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու և խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Նպատակս` առաջնային նպատակս եղել և մնում է` ունենալ զարգացած, ուժեղ ու բարեկեցիկ համայնք և պետություն։

Իմ գործունեության ընթացքում վստահաբար եղել են նաև սխալներ և բացթողումներ, որոնց համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից շատ հաճախ արտահայտած գովեստի և շնորհակալության խոսքերի համար, որոնք երբեմն նաև չափազանցված, բայց միևնույն ժամանակ եղել են մոտիվացնող ու պատասխանատվության ավելի բարձր նշաձող սահմանող։

Վստահեցնու'մ եմ, անկախ նրանից, կզբաղեցնեմ որևէ համայնքային, կամ պետական պաշտոն, թե` ոչ, նույն պատասխանատվությամբ եմ մոտենալու խնդիրներին, լինելու եմ ձեր կողքին, ձեր մեջ, ես ձեզնից մեկն եմ` եղել ու կլինեմ, նույն խնդիրների կրողն եմ»,- գրել է Արսեն Պետրոսյանը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել