Ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մասնակցությամբ մաhացnւ վթարի հետևանքների ականատեսը հայտարարություն է արել
Աշխարհում
17:41 10/07/2025
Աշխարհ

Ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մասնակցությամբ մաhացnւ վթարի հետևանքների ականատեսը հայտարարություն է արել

Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի տղամարդ, ով, ըստ երևույթին, «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի  և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու վթարի վայրից առաջին կադրերի հեղինակն է, կոչով է դիմել։  Նրա նկարած կադրերում երևում է այրվող մեքենան։

«Ես նկարահանեցի դա, կանգ առա, փորձեցի օգնել, բայց, ցավոք, ոչինչ հնարավոր չէր անել: Իմ խիղճը մաքուր է: Ես չգիտեի, թե ով էր մեքենայի մեջ: Ցավակցում եմ ընտանիքին», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել  Խոսե անունով մի տղամարդ:

Խոսեն նաև կասկած է հայտնել, որ Դիոգու Ժոտայի և նրա եղբոր մեքենան լրջորեն գերազանցում էր թույլատրելի արագությունը: Տղամարդը նշել է ճանապարհի վատ որակը, ինչը դժվարացնում է արագ վարելը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մասնակցությամբ մաhացnւ վթարի հետևանքների ականատեսը հայտարարություն է արել