ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան
Քաղաքական
12:01 10/07/2025
Հայաստան

ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան

«ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների տեսանյութն աչքովս ընկավ:

Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու և համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա շարունակել է. «Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը և երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան