Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական ԶԼՄ-ները Աբու Դաբիում կայացած Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպումը կառուցողական են որակում։
Նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ուղղությունների՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»։
Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում։