Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այստեղ անելիք չունենք, չենք ցանկանում մեր մասնակցությամբ լեգիտիմացնելու այս գործընթացը. Փաստաբան
Մոտ 3 ժամ է փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտե՝ բերման ենթարկված ՀՅԴ-ականի պաշտպանությունն իրականացնելու։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց` պաշտպաններով որոշել են հեռանալ, քանի որ քննչական կոմիտեում չունեն անելիք։
«Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի մասկի շոուն է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու։
Նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել։ Մեն հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը։
Մենք չենք ցանկանում մեր գործողությամբ լեգիտիմացնել այս պահին իրականացվող ապօրինիությունը, նաև այն ապօրինությունը, որ նույնիսկ դիմումը մեզնից չեն վերցնում, հեռանում ենք այստեղից»,- ասաց Ս. Հարությունյանը։


