Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորում 1 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել է խուզարկություն։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր: