Մեղադրանք ներկայացնելու մասին որոշումն ապօրինի է և չի կարող բավարարվել. Քոչարյանի պաշտպան
Իրավունք
17:46 11/07/2025
Հայաստան

Մեղադրանք ներկայացնելու մասին որոշումն ապօրինի է և չի կարող բավարարվել. Քոչարյանի պաշտպան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի գլխավորությամբ,  կայացավ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով դատական նիստ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը փոփոխելու և նոր  մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը ապօրինի է և չի կարող բավարարվել. «Երբ որ ասում եմ ապօրինի, օգտագործվում է  օրենքին  չհամապատասխանող, օրենքին հակասող իմասով, ոչ թե քեադատավարական որակման իմաստով։ Այն չի կարող բավարարվել այն պատճառաբանությամբ, քանի Քրեական օրենսգրքի  309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել էին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder