Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը կիսվել է թիմի առաջատար կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ իր մտքերով։
Հարցին՝ Սպերցյանը հեռանո՞ւմ է, նա պատասխանել է. «Ոչ, այսօրվա դրությամբ՝ ոչ»։
«Այսօր նա «Կրասնոդարի» խաղացող է, «Կրասնոդարի» ավագը։ Նա ֆանտաստիկ կարիերա է արել, օրինակելի մեր բոլոր շրջանավարտների համար։ Հիմա, կարծում եմ, նա այնպիսի դիրքում է, որ եթե առաջարկ լինի, ինչպես Մատվեյ Սաֆոնովինը, ոչ թե անպայման ՊՍԺ-ից, այլ որպեսզի այն հետաքրքիր լինի նրա և, համապատասխանաբար, մեր ակումբի համար, ապա նա կարող է հեռանալ, և մենք նրան կընդառաջենք», - մեկնաբանել է մասնագետը Match TV հեռուստաալիքի եթերում։