ՀՅԴ-ն փակելու մասին ՔՊ-ականների հայտարարությունները ցույց են տալիս, որ այս ձերբակալությունները քաղաքական նպատակով են. Վարդանյան
Քաղաքական
14:55 11/07/2025
Հայաստան

ՀՅԴ-ն փակելու մասին ՔՊ-ականների հայտարարությունները ցույց են տալիս, որ այս ձերբակալությունները քաղաքական նպատակով են. Վարդանյան

«Իշխանությունները ՀՅԴ-ականներին ձերբակալություններով պետք է ֆոն ապահովեն և կառույցին մեղադրեն ահաբեկչության մեջ, հնչեցնելու այն հայտարարությունը, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հնչեցրեց՝ պետք է փակել Դաշնակցությունը»,- Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ըստ նրա, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նման հայտարարությունն արվել են  այս գործողունություններին զուգահեռ՝ ցույց տալու, թե ինչու են արվում այս գործողությունները։

«Սա Դաշնակցության դեմ արշավ է, ինչպես եկեղեցու դեմ է արշավ իրականացվում։ Իսկ թե  ինչու են սա իրականացվում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշավների կարիք ունեն։

ՀՅԴ-ն փակելու մասին հայտարարություններն արվում են զուգահեռ այն գործողություններին,  որոնք իրականացվում են,  դրանով իսկ ցույց են տալիս, որ այս գործողություններն իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն  քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատաճ, քաղաքական նպատակադրումներ»,- ասաց Ք. Վարդանյանը։

Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն երբևէ որևէ ահաբեկչություն չի պլանավորել, չի պլանավորելու. «Չեք կարող գտնել մի դեպք, որ Դաշակցությունն իր զենքը,  բռունցքն  ուղղել է ազգի նեսում, հայի դեմ, միշտ ուղղված է  եղել հայ ազգի թշնամիներին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder