Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երիտասարդ ՀՅԴ-ականներն ակցիա են անում ՔԿ դիմաց. «Զերծ մնալ ապօրինի, ծիծաղ առաջացնող գործընթացներից»
Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց բողոքի ակցիա է. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները պահանջում են դադարեցնել ապօրինի ձերբակալություններ ՀՅԴ-ականների նկատմամբ և բաց թողնել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։
Նրանք իրենց հետ բերել են Դաշնակցության կարգախոս «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ, «Սթրայքբոլ» խաղի համար նախատեսված խաղալիք զենքեր։
«Մեր ընկերներին ձերբակալել են այն հիմքով, իբր թե նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերել են ինչ-որ ահաբեկչության հետ կապ ունեցող իրեր։ Այդ օրերն օրինական են, որևէ կերպ չեն կարող կապ ունենալ այս անօրինական գործընթացների հետ։
Մենք այս իրերն օգտագործում ենք «Սթրայքբոլ» խաղի համար։
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր տանն ունեք ջրի պիստալետներ, հրավառության նյութեր, և դրա հետ զուգահեռ ձեր քաղաքական հայացքներն ընդդիմադիր են, մեղադրվում եք ահաբեկչության նախապատրաստման գործողությունների մեջ։
Այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութներում։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի, ծիծաղ առաջացնող գործընթացներից, անհապաղ բաց թողնել ձերբակալված, հայրենիքին նվիրված մեր ընկերներին»,- հայտարարեցին ՀՅԴ-ական երիտասարդները ՔԿ դիմաց։