Իշխանությունը ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. Աբրահամյան
Քաղաքական
09:54 11/07/2025
Հայաստան

Իշխանությունը ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. Աբրահամյան

«Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետևողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:

«Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:

Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:

Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. Աբրահամյան