Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարվանից սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին փորձում էր խաղից հանել
«Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել։ Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա, Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու:
«Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Մ. Մախսուդյանը կալանավորվել է երկու ամսով «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի հետ նույն գործի շրջանակում։