Մենք ժողովուրդ ենք, որ ոտքի ենք կանգնել պատերազմից հետո, հազարավոր զnhեր ենք տվել ապրելու, ոչ թե գոյություն քարշ տալու համար. արgախgի
Հասարակություն
19:46 12/07/2025
Հայաստան

Մենք ժողովուրդ ենք, որ ոտքի ենք կանգնել պատերազմից հետո, հազարավոր զnhեր ենք տվել ապրելու, ոչ թե գոյություն քարշ տալու համար. արgախgի

«Մենք բոլորս էլ նույն ցավն ենք ապրում, նույն անարդարության միջով ենք անցնում, ամեն օր ամեն ընտանիք իր մաշկի վրա զգում է այդ ծանրությունը»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նշեց, որ տեսնելով Արցախի ժողովրդի նկատմամբ տարվող ակնհայտ խտրական քաղաքականությունը, խոսուն անտարբերությունը, ականատես լինելով օրեցօր աճող ատելության դրսևորումներին, չեն կարող լռել։

«Մեր պայքարի արդյունքում Հայաստանի իշխանությունները վերջապես պատրաստակամություն հայտնեցին լսել ու քննարկել մեր մտահոգությունները, բայց միայն սոցիալական հարցերով։ Տեղի ունեցան բանակցություններ, մասնակի բարելավումներ կատարվեցին կամ խոստացան կատարել բնակարանային ծրագրում։

Էական հարցերն անտեսվել են, կատարված փոփոխությունները հիմնականում մասնակի են, կոսմետիկ բնույթ են կրում»,- ասաց Ա. Մարգարյանը։

Նա նշեց, որ ներքին հարցերում հիմնական նպատակն է Հայաստանում ապահովել Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության պայմաններ՝ կանխելով արտագաղթն ու խորացող աղքատությունը, իսկ հրատապ  նպատակը հատկապես սոցիալական վիճակի կայունացումն է։

«Մենք պահանջում ենք մեր վերադարձի իրավունքը հարգվի ու հաշվի առնվի հակամարտության կարգավորման ջանքերում, գերիների վերադարձ, մեր սեփականության, մշակութային ժառանգության պաշտպանություն, Մինսկի խմբի չլուծարում»,- ասաց Ա. Մարգարյանը։

Նա հայտարարեց, որ արցախցին լռելու իրավունք չունի. «Մենք լռելու իրավունք չունենք, լռել՝ նշանակում է  հաշտվել, իսկ մենք հաշտվելու բան չունենք, մենք ժողովուրդ ենք, որ ոտքի ենք կանգնել պատերազմից հետո, հազարավոր զոհեր ենք տվել ապրելու, ոչ թե գոյություն քարշ տալու համար։

Ժամանակն է կանգնելու, միավորվելու ու պահանջելու, մի կողմ դնենք կասկածները։ Արցախցին չի արտագաղթելու Հայաստանից, Արցախը չենք մոռանալու, Արցախ վերադարձ լինելու է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ժողովուրդ ենք, որ ոտքի ենք կանգնել պատերազմից հետո, հազարավոր զnhեր ենք տվել ապրելու, ոչ թե գոյություն քարշ տալու համար. արgախgի