Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ը քննադատել է փաստաբանին, ով փորձել է «երեխայի լավագույն շահն» ապահովել. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Իրավունք
12:41 12/07/2025
Հայաստան

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ը քննադատել է փաստաբանին, ով փորձել է «երեխայի լավագույն շահն» ապահովել. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» անդադարձել է ՄԻՊ հայտարարությանը՝ 8 ամսական երեխայի մորը կալանավորելու մասին. 

«Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով։

Այս ամենի հիման վրա փաստում ենք, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ը քննադատել է փաստաբանին, ով փորձել է «երեխայի լավագույն շահն» ապահովել. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն