Թուրքիայի մայրաքաղաքում 26-հարկանի շենք է հրդեհվել, կան զոհեր
Հասարակություն
11:30 13/07/2025
Տարածաշրջան

Թուրքիայի մայրաքաղաքում 26-հարկանի շենք է հրդեհվել, կան զոհեր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, մահացել է երեք մարդ, այդ թվում՝ երեք ամսական երեխա, հրշեջները չորս ժամ պայքարել են հրդեհի դեմ այն տեղայնացնելու համար։ Այդ մասին հաղորդում է TRT Haber-ը։

«Անկարայի Չանքայա թաղամասի 26-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ 3.5 ամսական երեխա։ Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել ջոկատների մոտ չորս ժամ տևած աշխատանքից հետո»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է հեռուստաալիքը։

Հրշեջ ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծխի ներշնչման հետևանքով վիրավորվել է 39 մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder