Իսպանիայում անկարգություններ են սկսվել 68 ամյա տղամարդու վրա միգրանտների հարձակումից հետո
Իրավունք
22:10 13/07/2025
Աշխարհ

Իսպանիայում անկարգություններ են սկսվել 68 ամյա տղամարդու վրա միգրանտների հարձակումից հետո

Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Տոռե-Պաչեկո քաղաքում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ, որոնք ենթադրաբար հյուսիսաֆրիկյան ծագում ունեն, ծեծի են ենթարկել մի տարեց տղամարդու; Իրադարձությունների մասին հաղորդում է RTVE հեռուստառադիոընկերությունը։

«68-ամյա Դոմինգոյի վրա հարձակումը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի գերեզմանատան մոտ։ Այն մի քանի օր տևած անկարգությունների պատճառ է դարձել։ Իր բողոքում տուժողը խոստովանել է, որ հարձակվողները կարող էին լինել հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող երիտասարդ տղամարդիկ, ինչը քսենոֆոբ հայտարարությունների ալիք է առաջացրել, այդ թվում՝ Տոռե-Պաչեկոյին միգրանտներից «պաշտպանելու» կոչեր», -ասվում է հոդվածում։

Դեպքից կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում տարածվեց տարեց տղամարդու ծեծի տեսանյութ և ենթադրյալ հարձակվողների լուսանկարներ: Սակայն ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ զոհը դեռևս չեն հաստատել դրանց իսկությունը:

Մի քանի օր շարունակ քաղաքում տեղի էին ունենում ինքնաբուխ հավաքներ, որոնք վերածվեցին բախումների քաղաքի բնակիչների և միգրանտական ծագում ունեցող երիտասարդների միջև: Շաբաթավերջին Տոռե-Պաչեկո էին ժամանել արմատական խմբավորումներ Իսպանիայի այլ շրջաններից: Անկարգությունների ժամանակ վիրավորվել է առնվազն հինգ մարդ, իսկ մեկը ձերբակալվել է:

Քաղաքում կարգուկանոն է պահպանում քաղաքացիական գվարդիայի 75 աշխատակից: Իշխանությունները չեն բացառում հետագա ձերբակալությունները: Թագավորության Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարվի անհրաժեշտ ամեն ինչ՝ սրացումը կանխելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder