Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են. ՁՊՎ-ից ազատ են արձակվել կալանավորված 4 ՀՅԴ անդամ
Քաղաքական
10:31 13/07/2025
Հայաստան

Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են. ՁՊՎ-ից ազատ են արձակվել կալանավորված 4 ՀՅԴ անդամ

Քիչ առաջ ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

«Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են` աբսուրդի ժանրից է»,-դուրս գալով ՁՊՎ-ից, ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը:

նա հայտնեց, թե ինչում իրեն մեղադրում էին, ինքը երբեք չի զբաղվել ու չի սբաղվի, իսկ իերնք ապօրինի ձերբակալությունն անհետևանք չեն թողնի, հայց կներկայացնեն իրավապահների դեմ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամների բնակության վայրերում և գրասենյակներում։

Վերջին տվյալներով՝ 7 անձի տեղափոխել էր Երևանի քննչական վարչություն։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder