Հինգ տարեկան երեխան հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո ողջ է մնացել
Հասարակություն
09:34 13/07/2025
Աշխարհ

Հինգ տարեկան երեխան հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո ողջ է մնացել

Հինգ տարեկան տղան Օդինցովոյում կոտրվածք է ստացել հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո; տուժածը հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդվել է «Տիպիչնոյե Օդինցովո» Telegram ալիքում:

Դեպքը տեղի է ունեցել Կաշտանովայա փողոցի բազմահարկ շենքում։ Հինգ տարեկան տղան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից: Երեխան ողջ է մնացել և հոսպիտալացվել է ուղեղի կոնտուզիայով, այտուցով և ազդրոսկրի կոտրվածքով:

Անչափահասը վիրահատվել է և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Սպերանսկի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոց։ Նրա վիչակը կայուն է: Տուժածի մորը անհրաժեշտ է եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել, քանի որ կինը իրեն վատ է զգացել:

Մինչ այդ, Չիտայում երկու տարեկան տղան ընկել էր բնակարանի պատուհանից՝ հարբած ծնողների մեղքով: Երեխային փողոցում լաց լինելիս նկատել էին Ազգային գվարդիայի աշխատակիցները. պարզվել է, որ նա ընկել է երրորդ հարկի պատուհանից և, բարեբախտաբար, չէր վիրավորվել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հինգ տարեկան երեխան հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո ողջ է մնացել