Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կա՛մ ձեր ռուս կոլեգան է սուտ խոսում, կա՛մ՝ դուք, մեզ հիմա այստեղ փորձում եք խաբել․ Ծաղկեգործը՝ ՍԱՏՄ պաշտոնյային
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը եկել է բողոքի ակցիա իրականացնող Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործների մոտ՝ պատասխանելու նրանց հուզող հարցերին։
«Ինչո՞ւ մեզ ֆիոսանիտարական տեղեկանք չեք տալիս»,- հետաքրքրվեց ծաղկեգործ Թովմասյան Արտակը։ Ի պատասխան ՍԱՏՄ պաշտոնյան ասաց․
«Եթե խոսքը Ռուսաստանի Դաշնություն արտահանման մասին է, ապա Ռուսաստանի Դաշնությունը մեզ պաշտոնական գրություն է ուղարկել, որով տեղեկացրել է, որ է ս․թ․ հունիսի 27ից արգելափակում է Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան։ Իրանք նաև նշել են, որ է կարող են մատակարարել այն արտադրողները, որտեղ կիրականացվի համատեղ աուդիտ կամ վիդեոինսպեկցիա։ Այն իրականացնելուց հետո այն կազմակերպություններին, որոնք որ իրանք կգտնեն, որ համապատասխանում է տվյալ ջերմոցը և ծաղկային արտադրանքը իրենց պահանջների, տվյալ արտադրողից կթույլատրեն, որպեսզի ներմուծվի Ռուսաստանի Դաշնություն։ Ասեմ, որ գրությունը ստանալուն պես, բնականաբար, անմիջապես մենք անցել էինք այդ աշխատանքի, սկսել էինք դեռևս հունիսի 26-ից։ Ասեմ, որ մի ջերմատնային տնտեսությունը տևում է մոտ 3 ժամ, 3 լինում է 3․5 հա։ Այսինքն՝ օրվա մեջ հնարավոր էր մոտ 3 ջերմոտնային տնտեսություններ։ Մենք այդ ընթացքում իրականացրեցինք թվով 12 տնտեսվարողների մոտ, որից 9 մասով իրենք ասեցին, որ նորմալ է, կարող են արդեն արտահանել։ Բայց ասեմ, որ մենք իրենց նախօրոք ցանկը ներկայացրել ենք դեռևս է հունիսի 23-ին , մոտ 700 ջերմատնային տնտեսություն է՝ ըստ հասցեի, ըստ մարզի, ըստ համայնքի, ըստ ջերմոցի չափի ու ծաղկի տեսակի և գումարած դրան՝ յուրաքանչյուր տեսակի տարեկան
արտադրողականությամբ։ Այսինքն՝ մենք իրանց ամբողջ ցանկը տվել էինք, բացի այդ, ասել էինք, որ ցանկացած պահին կարող են գալ և տեսնել այդ ամեն ինչն իրենց աչքով։
Դրանից հետո, երբ արդեն այդ տեսահսկողական աշխատանքները սկսվեց, մոտ 10 օրում իրականացրեցինք ընդամենը տասերկու արտադրավայրի տեսահսկողություն։ Պարզ էր, որ է այս տեմպերով եթե առաջ գնանք, ստացվում է, մինչև տարվա վերջ չենք կարող բոլորին վերջացնել»,- պարզաբանեց ՍԱՏՄ աշխատակիցը։
Ծաղկեգործը նաև հետաքրքրվեց, թե 2025 թվից 3-րդ երկրից ծաղիկ մտե՞լ է ու Հայաստանի թղթերի տակ գնացել է Ռուսաստան, Նիկոյանը պատասխանեց ՝ ոչ։
«Ես ներեղություն եմ խնդրում, բայց կամ ձեր ռուս կոլեգան է սուտ խոսում, կամ՝ դուք, որովհետև ասում են՝ անհայտ ծագման։ Եթե ես կամ,ջերմոցս կա, իմ մոտից է գնացել,խնդրեմ՝ ուրեմն անհայտ ծագման վնասով ծաղիկներն Արտակի ջերմոցից ա, փակեք ջերմոտը,մնացածը ինչի պետք ա իմ պատճառով տուժվեն։ Ֆիտոսանիտարական թուղթը պետք ա Հայաստանը տա, ռուսն ինչի պետք ա տա»,- ասաց ծաղկեգործը ու հավելեց․ Հիմա մեզ տեսախցիկների առաջ փորձում եք փափուկ բարձ դնել գլխներիս տակ, առավել ևս՝ խաբում եք։ 15 տարի ներմուծել եմ, դեպքեր է եղել, որ 50 հազար ռուբլի տուգանել են, հաջորդ անգամ նորմալ ա եղել։ Բայց հիմա համատարած չենք կարում ֆիտո ստանալ։ 8 հոգի ընտրյալները ստացել են ֆիտո, ամեն մեկի ջերմոցը 200 մլն դոլար արժե։ Ստեղ կանգնածներից ոչ մեկը թուղթ չունի»։
Ծաղկեգործներին չբավարարեց պաշտոնյայի պատասխանները, որն էլ հրավիրեց վաղը հանդիպման ՍԱՏՄ ղեկավարի հետ։
Ծաղկեգործներին էլ պահանջ դրեցին՝ միայն ուղիղ եթերի պայմաններում կմասնակցեն հանդիպմանը։