8 ամսական երեխայի մորը կալանքից ազատ արձակելու համար մի քանի պատգամավոր երաշխավորել են
Իրավունք
16:24 15/07/2025
Հայաստան

8 ամսական երեխայի մորը կալանքից ազատ արձակելու համար մի քանի պատգամավոր երաշխավորել են

Մի քանի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ 

Հիշեցնենք, որ Լ. Հարությունյանին երեք ամսով կալանավորելու դեպք մեծ աղմուկ հանեց, քանի որ կինը 8 ամսական երեխա ուներ։ Բացի փոքրիկից նա ևս երկու երեխա ունի։




 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder