Ոչ մեկ չի կարող շուկային ստիպի, ասի՝ դու պետք է ընդունես հիվադ, բռակ ապրանքը. ՍԱՏՄ ղեկավարը՝ ծաղկագործների բողոքի մասին
Հասարակություն
16:04 15/07/2025
Հայաստան

Ոչ մեկ չի կարող շուկային ստիպի, ասի՝ դու պետք է ընդունես հիվադ, բռակ ապրանքը. ՍԱՏՄ ղեկավարը՝ ծաղկագործների բողոքի մասին

«Նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում. ընդունող կողմն ուզում է բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, համապատասխանեն իր ստանդարտներին։ Բոլորի համար պայմանները նույնն են»,- ծաղկագործների հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Նա նշեց, որ հայ արտադրողները նպատակահարմար են համարում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան, դրան են սովոր, տարիներ շարունակ հենց ռուսական շուկան են արտահանել։

«Բայց կան բազմակի խնդիրներ հիվանդությունների, վնասատուների հետ կապված, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Բացատրել ենք, որ այսուհետև տրվելու են բուսասանիտարակ սերտեֆիկատներ ստուգում անցնելուց հետո։ Նորմալ պահանջ է, պայման է»,- ասաց Տ.Պետրոսյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է հիմա  որոշվել, նա պատասխանեց. «Դա կարող էր լինել  10 ամիս առաջ, 10 ամիս հետո»։

Նա նաև մեկ այլ խնդրի մասին խոսեց. «Անհայտ ծագման ֆիրմաների վրա տարիներ շարունակ  մեր հայկական արտադրողները ապրանք են արտահանել։ Իրենք բոլորը դա գիտեն, ընդունեցին։ Մի օր ընդունող կողմն ասաց՝ բավարար է, ինչքան պետք է շարունակվի։ Մենք, օրինակ, արտահանում են  x կազմակերպության վրա ապրանք, որն իրականում տեղյակ չէ, որ ինքը որպես ընդունող կազմ ստանում է  նմանատիպ ապրանք, գնում է ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը տվյալ կազմակերպություն, ուզում է ստացած ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ, հաղորդում է  տալիս այդ կազմակերպությունը, որ բացառապես տեղյակ չէ նման բաներից, նավթ վերամշակող կազմակերպություն է։ Դա միակ պատմությունը չէ, ունենք բազմաթիվ նամակներ»։

Հարցին՝ ծաղկագործները վարկեր են վերցրել, տուժել են, ի՞նչ պետք է անեն, Տ.Պետրոսանն ասաց.  «Այս հարցը բազմիցս հնչել է արտադրողների կողմից՝ վարկ են վերցրել, պետությունն է վարկը տվել, բանկն է  տվել, որ արտադրեն ապրանք, որը համապաստախանում է  միջազգային շուկային։ Եթե արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման համար,  ոչ մեկ չի կարող այդ շուկային  ստիպի, ասի՝ դու պետք է ընդունես հիվադ, բռակ ապրանքը»։

Լուծումը, ըստ նրա, որը նաև ծաղկագործներին են փոխանցել, հետևյալն է՝ իրենց ջերմոցներում հետևողական լինեն, բուժումներ անել։  

Խոսելով ելքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց. «Այսօր «Ռոսսելխոզնադզորն» էլ հայտարարություն հրապարակեց, ամենօրյա ռեժիմով մենք իրենց հետ բանակցում ենք այս հարցի շուրջ։ Երեկ վերցրել ենք մեծ պատասխանատվություն, որը պետք է լիներ տարիներ շարունակ, այսինքն վիդեո աուդիտ անենք, իրենք ասում էին՝ մենք տեսնենք այդ ջերմոցները, մենք ունենանք հետագծելիություն։ Դա շատ երկար պրոցես էր ու գրեթե անհնարին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ մեկ չի կարող շուկային ստիպի, ասի՝ դու պետք է ընդունես հիվադ, բռակ ապրանքը. ՍԱՏՄ ղեկավարը՝ ծաղկագործների բողոքի մասին