Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար: Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ և Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց և կարճ դադար ունեցա»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը` հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով: Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է պետական բյուջեի գումարը՝ կուսակցության, քաղաքական նպատակների համար, ու սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, պայքարում էր «պադավատապետության» դեմ, բյուջեն «լափելու դեմ» պայքար էր սկսել: Բայց իր թիմակիցներին, փաստորեն, կարելի է բյուջեի հաշվին անձնական ու կուսակցական ծախսեր անել:
Սա պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դրսևորում է, որի իրավական գնահատականը պետք է տա պետական միջոցների ծախսերի վերահսկողությամբ զբաղվող կառույցը, ինչը, բնականաբար, չի արվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։