«Փաստ». 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում
Օրվա մամուլ
08:32 17/07/2025
Հայաստան

«Փաստ». 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայն արձագանք ստացավ Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութը՝ կապված 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի հետ։ Թեև առաջին օրերի բուռն արձագանքները որոշ չափով նվազել են, այդուամենայնիվ, թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Լիանա Հարությունյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հանդես է գալիս գրառումներով՝ ներկայացնելով իրավիճակի իր մեկնաբանությունները։ Թե որքանով են դրանք հավաստի կամ իրավական հենք ունեցող, մասնագիտական քննարկման հարց է, իսկ բուն գործն ինքնին տարբեր հարցեր է առաջ բերում, սակայն առանցքայինը մնում է մի բան՝ երեխայի լավագույն շահը և հնարավորինս արագ կալանքից դուրս գալու հարցը։

Ինչպես հայտնի է դարձել, մի խումբ ընդդիմադիր կին պատգամավորներ արդեն ներկայացրել են երաշխավորագրեր՝ ի պաշտպանություն Լիանա Հարությունյանի։

Մեր ունեցած տեղեկություններով, այս գործով հերթական նիստը կայանալու է այսօր: «Փաստը» կապ հաստատեց Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանի հետ՝ ճշտելու այսօրվա նիստի բնույթը։ Վերջինս հայտնեց, որ նիստը հերթական է և նշանակվել է դեռևս հուլիսի 11-ին կայացած նիստի ավարտից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder