ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել կառավարությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ
Իրավունք
09:47 17/07/2025
Հայաստան

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել կառավարությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ

8 ամսական երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկված նամակին ի պատասխան փաստաբան Զարուհի Փոստանջյանը ստացել է պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։

«Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,-մանրամասնել է Փոստանջյանն ու կից հրապարակել նամակը։

նշենք, որ արդարադատության նաարար Սրբուհի Գալյանըերեկ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նա նշել էր, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը:
Գալյանի նկարագրմամբ, մորն ու երեխայի պահման հատվածում առկա էխոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder