Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներքին գործերի նախարարությունում հուլիսի 16-ին տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստ։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ երկու ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկուսի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: