ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ալի Աքբար Ահմադիանի հետ
Քաղաքական
16:32 17/07/2025
Հայաստան

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ալի Աքբար Ահմադիանի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ, Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրարվորներին: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:

Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է  ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում Գրիգորյանն ու Ահմադիանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ալի Աքբար Ահմադիանի հետ