«Ժողովուրդ». Աննա Վարդապետյան ԱԺ-ում տեսավ ամեն ինչ, բայց լռեց և մինչ օրս լռում է
Օրվա մամուլ
08:41 17/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Աննա Վարդապետյան ԱԺ-ում տեսավ ամեն ինչ, բայց լռեց և մինչ օրս լռում է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հուլիսի 8-ին, երμ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որը մի ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ Եվ մինչ օրս լռում է։

Նա չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, նույնիսկ աչքի տեսածի հիման վրա չի հարուցել քրեական վարույթ։ Գործող օրենքների համաձայն, եթե բարձրաստիճան պաշտոնյան տեղում է հանցանքի պահին և չի արձագանքում, նրա լռությունը դառնում է հանցագործության համախոհություն։

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք մասնակցում էին ֆիզիկական և բարոյական բռնության դրսևորմանը։ Երեկ ստացանք պատասխանը։

Ըստ դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երևանի քաղաքային դատախազություն՝ ուսումնասիրության։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական է լինելու բռնարարներին պատժելու գործի ընթացքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Աննա Վարդապետյան ԱԺ-ում տեսավ ամեն ինչ, բայց լռեց և մինչ օրս լռում է