Թեմի Բրյուս. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին
Քաղաքական
14:33 18/07/2025
Տարածաշրջան

Թեմի Բրյուս. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։

Լրագրողները նրան հարցրել են անցած շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի՝ 32 կմ-անոց «Զանգեզուրի միջանցքը»  ԱՄՆ կողմից 100 արով հնարավոր վարձակալության վերաբերյալ հայտարարությունների մասին, ապա հետաքրքրվել, թե որն է այդ հարցում ԱՄՆ  դիրքորոշումը։

Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ հարցը պետք է պարզաբանի Սպիտակ տան հետ՝ նախագահական վարչակազմի դիրքորոշումը հասկանալու համար:

«Բայց կարող եմ ձեզ ասել, որ Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, անկասկած աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին», - ասել է Թեմի Բրյուսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թեմի Բրյուս. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին