«Ժիրոնան» ուսումնասիրում է Սպերցյանի տրանսֆերը
Աշխարհում
17:31 18/07/2025
Աշխարհ

«Ժիրոնան» ուսումնասիրում է Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի ազգային հավաքականի, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է մոտ ապագայում լքել «Կրասնոդարը» և տեղափոխվել բարձր մակարդակի առաջնություն: Մամուլը շարունակում է գրել 25-ամյա Սպերցյանի՝ կապել Եվրոպա տեղափոխվելու հետ:

Metaratings-ի տվյալներով՝ Սպերցյանը կարող է հայտնվել Իսպանիայում: Այսպիսով,  կիսապաշտպանի տրանսֆերի հնարավորությունը ներկայումս ուսումնասիրում է «Ժիրոնան»։ 

«Իսպանական ակումբը ուսումնասիրում է կիսապաշտպանի տրանսֆերի հնարավորությունը։ Մեր տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են վարել «Ժիրոնայի» հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Սպերցյանն ինքը պատրաստ է տեղափոխվել Իսպանիա»,- գրում է  Metaratings-ը։ 

Transfermarkt պորտալի մասնագետները կարծում են, որ Սպերցյանի  տրանսֆերային  արժեքը 25 միլիոն եվրո է։ Էդուարդը «Կրասնոդարի» ակադեմիայի շրջանավարտ է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder