Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո․ Մեհդի Սոբհանի
Քաղաքական
20:10 18/07/2025
Հայաստան

Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո․ Մեհդի Սոբհանի

Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

 Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։

«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։ Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,-հավելել է դեսպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո․ Մեհդի Սոբհանի