Երևան-Սևան ավտոճանապարհին հսկայական խցանում է, մոտ 2000-ից ավելի մեքենաներ 1 ժամ է չեն կարողանում տեղաշարժվել
Հասարակություն
14:25 19/07/2025
Հայաստան

Երևան-Սևան ավտոճանապարհին հսկայական խցանում է, մոտ 2000-ից ավելի մեքենաներ 1 ժամ է չեն կարողանում տեղաշարժվել

Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում: shamshyan.com-ի հաղորդմամբ, մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: 
 
Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մի քանի վարորդներ նշում էին, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Սևան ավտոճանապարհին հսկայական խցանում է, մոտ 2000-ից ավելի մեքենաներ 1 ժամ է չեն կարողանում տեղաշարժվել