Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Քաղաքական
18:26 19/07/2025
Տարածաշրջան

Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

««Զանգեզուրի միջանցքը» միավորում է շատ երկրներ»,- Շուշիի 3-րդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  

Նա նշել է, որ «երբ մենք խոսում ենք Զանգեզուրում տրանսպորտային երթուղու մասին, խոսքը միայն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին չէ։ Խոսքը միջազգային նշանակության տրանսպորտային միջանցքի մասին է»։

Ալիևը նաև ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» պոտենցիալ հզորությունը սկզբնական փուլում Ադրբեջանը գնահատում է 15 միլիոն տոննա։

Ըստ նրա, «Ադրբեջանը գործնականում ավարտել է երկաթուղու շինարարությունը մինչև Հայաստանի և Իրանի հետ սահմանի հանգույցը։

«Հավանաբար մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, այս երկաթուղու ադրբեջանական հատվածը կկառուցվի», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է. «Ցավոք, վերջին հինգ տարիների ընթացքում հայկական կողմից որևէ աշխատանք (կապված Զանգեզուրի միջանցքի հետ - ադր. սկզնաղբյուր) չի իրականացվել: Այս հարցը միտումնավոր հանվում է օրակարգից: Այս դեպքում, Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի: Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացը, կարծում եմ, նրանք կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչում նրանք այսօր են, այլև որոշակի չափով քաղաքական մեկուսացման մեջ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին