Սպերցյանը՝ ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին
Աշխարհում
10:59 21/07/2025
Աշխարհ

Սպերցյանը՝ ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է լրագրողների հարցերին « Պարի Սեն Ժերմեն» կամ «Ժիրոնա»իր հնարավոր տեղափոխության վերաբերյալ՝

- Ինչ վերաբերում է լուրերին, ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ տեղեկություններ, այդ ժամանակ կխոսենք։

- Դեռ կոնկրետ տեղեկություններ չկան՞։

- Դե, ես անձամբ դեռ չգիտեմ։

- Լուրեր էին տարածվել ՊՍԺ-ի և «Ժիրոնա»-ի մասին... Եթե դուք ընտրության հնարավորություն ունենայիք։ Դուք նախընտրում եք Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։

- Եկեք հիմա դրա մասին չխոսենք, - championat.com-ի հաղորդմամբ, ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Նախկինում հաղորդվել էր, որ «Կրասնոդարը» արդեն բանակցություններ է սկսել «Ժիրոնա»-յի հետ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ, և խաղացողն ինքը համաձայնվել է այս տրանսֆերին։ Հաղորդվել էր նաև, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է կիսապաշտպանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանը՝ ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին