Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով. Ավանեսյանն արձագանքել է Բագրատ Սրբազանի կողմից իր դեմ ներկայացված հայցին
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Բագրատ Սրբազանի կողմից իր դեմ ներկայացված հայցին.
«Տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար: Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:
Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք...
Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին
Ահաբեկչությունը մեր երկրում տեղ չունի»։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը դատարանից պահանջում է Անահիտ Ավանեսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամ՝ զրպարտության համար, 2 մլն դրամ՝ վիրավորանքի համար: Գործը մակագրվել է դատավոր Դանիել Մխեյանին։