Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. ArmLur
Քաղաքական
15:31 22/07/2025
Հայաստան

Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. ArmLur

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել փողերի լվացման հատկանիշներով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:

«Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց եւ ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ»,-գրում է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder