Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանով չստուգված և չապացուցված նախաքննական տվյալ շրջանառելն առնվազն անգրագիտություն է. Փաստաբանի հիշեցումն Ավանեսյանին
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը, արձագանքելով առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անագիտ Ավանեսյանի հայտարարությանը, գրում է.
«Երբ հայցի հիմքը դեռևս չստուգված նախաքննական տվյալն է...
Մեկդ այս սուբյեկտին հիշեցրեք, որ ինքն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը: Փաստորեն, այս տիկինը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող բոլոր դասերը: Ուրեմն, բարի լինենք և նրան իրազեկենք, որ նախաքննական տվյալը, որը թեկուզև հրապարակվել է, ապացույց չի համարվում այնքան ժամանակ, մինչև այն չի հետազոտվում դատարանում՝ պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ և չի ամրագրվում օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևաբար, դատարանով չստուգված և չապացուցված նախաքննական տվյալ շրջանառելն առնվազն անգրագիտություն է: Չիմանալն ամոթ բան չէ, բայց Նիկոլին հաճոյանալու համար սովորածը չիմացածի տեղ ներկայացնելն է շատ ամոթ...»։