Երբ կարդում եմ Փաշինյանի ու իր տիկնոջ մեկնաբանությունները, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Մելիքյան
Հասարակություն
13:13 22/07/2025
Հայաստան

Երբ կարդում եմ Փաշինյանի ու իր տիկնոջ մեկնաբանությունները, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Մելիքյան

«Այն բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինն արձագանում են իրենց հասցեին վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի ու դատապարտելի է»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա կարծում է, որ առաջին դեմքն ու իր տիկինը պետք է շատ ավելի զուսպ լինեն, ինքնատիրապետող լինեն, հասարակության համար օրինակ ծառայեն կիրթ արտահայտվելու առումով։

«Երբ կարդում եմ իրենց մեկնաբանությունները, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն։

Ցավոք, վարչապետը հավաստիացրել է, որ շարունակելու է նույն կեպ։ Սա շատ մտահոգիչ է։ Մնում եմ այն համոզմանը, որ հասարակությունը հենց քաղաքական վերնախավից է օրինակ վերցնում, դա ուղիղ ճանապարհ է էլ ավելի այլանդակելու հասարակությանը»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ  քաղաքական վերնախավն այդ առումով մտահոգված չէ, այս րոպեի հարցեր է փորձում լուծել, ինչը, կարծում է, վատ հետևանքներ կունենա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ կարդում եմ Փաշինյանի ու իր տիկնոջ մեկնաբանությունները, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Մելիքյան