Միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնшպետը, մարդկանց մոլորեցնել է. Աբրահամյան
Քաղաքական
09:48 22/07/2025
Հայաստան

Միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնшպետը, մարդկանց մոլորեցնել է. Աբրահամյան

«Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր կառուցողական գործընկեր Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումից հետո»,-նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:

«Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:

Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը»,- գրել է Տ.Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնшպետը, մարդկանց մոլորեցնել է. Աբրահամյան