Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Քաղաքագետ
Իրավունք
14:45 23/07/2025
Հայաստան

Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով արբիտրաժային դատարանի որոշմանը։

Նա շարունակում է.

«Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը: 

2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ նոր օրենքների կիրառումը և բռնագրավման քայլերը։ Որոշումը պարտադիր կատարման ենթակա է։ 

ՀՀ կառավարության արձագանքը հղում է անում «պետական անվտանգությանը» և ազգային օրենսդրությանը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա բավարար չէ։ 

Որոշման չկատարումը կարող է բերել․ 

. Հարյուրավոր միլիոն դոլարի վնասի փոխհատուցման, 

. ՀՀ պետական ակտիվների սառեցման արտերկրում, 

. Ներդրումային միջավայրի լուրջ վնասման։ 

Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերի խախտման կամ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի գինը կարող է չափազանց բարձր լինել։ 

ՀՀ-ի լավագույն տարբերակը բանակցային լուծում գտնելն է, քանի որ անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Քաղաքագետ