FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն անսարքությանպատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Հասարակություն
14:44 23/07/2025
Հայաստան

FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն անսարքությանպատճառով արտակարգ վայրէջք է կատարել

FlyOne ընկերության Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ինքնաթիռում առաջացած խնդիրների պատճառով։  

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի  քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը Panorama.am-ին հայտնեց, որ տեխնիկական խնդրի պատճառով ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան։

«Սպուտնիկ Մոլդովա»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ պտտվել Հայաստանի տարածքով՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։

FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ հայտնաբերվել է անսարքություն և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։

Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ դեռևս սպասում է հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկատվության։

Լ.Աղաբեկյանն ասաց, որ նախնական թռիչքը նախատեսված է ժամը 15.00-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն անսարքությանպատճառով արտակարգ վայրէջք է կատարել