Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակը՝ «Ուրալ»-ների» վթարի մասին
Հասարակություն
14:55 23/07/2025
Հայաստան

Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակը՝ «Ուրալ»-ների» վթարի մասին

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակը՝ «Ուրալ»-ների» վթարի մասին