Հայաստան են ժամանել 16 երկրի շուրջ 500 մարզիկներ
Սպորտ
13:14 23/07/2025
Հայաստան

Հայաստան են ժամանել 16 երկրի շուրջ 500 մարզիկներ

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան են ժամանել 16 երկրի շուրջ 500 մարզիկներ