Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
17:07 24/07/2025
Հայաստան

Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարությանը, արձագանքելով Ստոկհոլմի արբիտրաժի երեկվա որոշմանը, գրում է.

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։

Ըստ որի արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։

Արդեն հասցրել եմ խոսել իմ գործընկեր տարբեր միջազգային փաստաբանների հետ՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Ստոկհոլմում, թե՛  Լոնդոնում, և բոլորը միաբերան ասում են, որ չգիտեն մի պետություն, որը չի կատարել միջազգային արբիտրաժի վճիռը։

Ես ապշած եմ մեր պետական պաշտոնատար անձանց հայտարարություններից, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է այն չկատարել կամ չի կատարելու։

Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է, և եթե իշխանությունները գնան դրան, ապա մեր պետությունը հայտնվելու է ծանր տնտեսական հարվածի տակ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder