«Ժողովուրդ». ՔՊ-ում, Կառավարությունում անորոշ, լարված իրավիճակ է
Օրվա մամուլ
09:01 24/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ում, Կառավարությունում անորոշ, լարված իրավիճակ է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Եկեղեցու դեմ կատարվելիք գործողություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից շատ քչերն են տեղյակ: Թե ինչ է սպասվում առաջիկայում, գիտեն սակավաթիվ մարդիկ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ կոնկրետ պլան ունեն՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ պլանի մասին է խոսքը, ՔՊ-ականները տեղյակ չեն. սպասում են: Դա է նաև պատճառը, որ շատերը մեկնել են արտերկիր՝ հանգստի, բայց սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որը հայտարարել է, թե ինքն է առաջնորդելու Վեհարանի «ազատման» հանրահավաքը Էջմիածնի հրապարակում: Կարելի է ասել՝ ՔՊ-ում, Կառավարությունում անորոշ, լարված իրավիճակ է այս առումով:

Ի դեպ, ինչպես ArmLur.am-ն էր ներկայացրել, Կառավարության շուրջ 15 պաշտոնյա ևս արձակուրդում է կամ առաջիկա օրերին մեկնելու է արձակուրդի, այսինքն՝ իշխանականները ստիպված որոշել են պլանավորել իրենց արձակուրդները: Իսկ թե կոնկրետ ինչ պլաններ ունի Փաշինյանը, երբ է պատրաստվում Վեհարան գնալ, գիտի միայն ինքը՝ Փաշինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder