Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազանը դատական հայցեր է ներկայացրել նաև Արսեն Թորոսյանի ու Ռոմանոս Պետրոսյանի դեմ
Բագրատ Սրբազանը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ական, ՊՎԾ նախկին ղեկավար, ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջելով 3 մլն դրամ վիրավորնաքի ու զրպարտության համար։
Panoarama.am-ը Դատական տեղեկատվական համակարգւից տեղեկացավ, որ դատարանին ուղղված պահանջում մասնավորապես ասված է.
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝խնդրում ենքՊատասխանող Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանից հօգուտ Հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից ՝ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար»։
Հայցադիմումը դատարանը ստացել է հուլիսի 24-ին, այն նույն օրը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին։
Հուլիսի 23-ին Բագրատ Սրբազանի անունից հայց է ներկայացվել նաև ՔՊ-ական պատագամավոր Արսեն Թորոսյանի դեմ։
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝խնդրում ենքՊատասխանող Արսեն Գևորգի Թորոսյանից հօգուտ Հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար»,-մասնավորապես նշված է հայցի պահանջում։
Գործը մակագրվել է Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատավոր Դանիել Մխեյանին։