Ավտովթար՝ Երևանում. Կան վիրավորներ
Հասարակություն
11:17 26/07/2025
Հայաստան

Ավտովթար՝ Երևանում. Կան վիրավորներ

Երևանում երեկ ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Audi A04» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտովթար՝ Երևանում. Կան վիրավորներ