Երևանի քաղաքապետարանը հեղեղատարների խնդրի լուծման համար 10 մլրդ 88 մլն դրամ է հաշվարկել
Հասարակություն
10:16 28/07/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանը հեղեղատարների խնդրի լուծման համար 10 մլրդ 88 մլն դրամ է հաշվարկել

«Մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևների ընթացքում հեղեղվել են մայթեր, փողոցներ, ստորգետնյա  տրանսպորտային հանգույցներ»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետի խորհրդական Կամո Արյենաը՝ ներկայացնելով հուլիսի 25-ի հորդառատ անձրևեների հետևանքները։

Նրա խոսքով՝ 20 րոպեում տեղացել է հուլիսի տեղումների նորման կրկնակի գերազանցած չափաքանակներ։

«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, ամբողջ ծավալը համակարգը քաշել էր, բայց ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրեցին որոշակի խնդիրների, ջրային կուտակումներ և դժվարանցանելի տեղանքների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- հայտնեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ խնդրահարույց էր դարձել Հաղթանակ կամուրջը, Քրիսթափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի հատվածը և «Գործարանային» մետրոյի մոտ, իսկ փողոցներից ամենախնդրահայրույցը Գյուրջյան և Օրբելի փողոցներն են։

Արեյանը հայտնեց,որ 15 ծառերի և ճյուղերի տապալման դեպքեր են գրանցվել, էլեկտրասյուների մալուխների բռնկման ՝25 դեպք, տանիքների և ջրհորդան խողովակների խաթարման՝ 5 դեպք, քարաթափումների և փլուզումների՝ 4 դեպք։

Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ գույքագրվել է քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները։

«Պատրաստել ենք 50 հասցեների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը և այս պահին այդ ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ՝ 52.6 կմ-ի համար»,-հայտնեց Կամո Արեյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder